Հաջորդ ամիսների համար կանխատեսվում է տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30-05-2019 16:50:00 | Հայաստան | Տնտեսություն
Հաջորդ ամիսների համար կանխատեսվում է տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ:
Ինչպես մայիսի 30-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, 2019 թվականի առջին չորս ամիսների հանրագումարով 7 տոկոս տնտեսական ակտիվություն:
Ըստ նրա՝ Վիճակագրական կոմիտեի կողմից առաջին եռամսյակում տնտեսական աճի վերաբերյալ ներկայացրած ցուցանիշը վկայում է այն մասին, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային որոշակի փոփոխություններ:
«Եկեք սպասենք, թող հաջորդ երկու ամիսների տնտեսական ակտիվության թիվը հայտնի դառնա, բայց վստահ եմ, որ եթե այսպես շարունակենք, ապա 7 տոկոս տնտեսական աճ տարվա վեց ամիսների կտրվածքով կունենանք»,- նկատեց նախարարը: