«Կորպորատիվ 2300». նոր հարմարավետ ու մատչելի փաթեթ՝ կորպորատիվ բաժանորդների համար


«Կորպորատիվ 2300». նոր հարմարավետ ու մատչելի փաթեթ՝ կորպորատիվ բաժանորդների համար

  • 30-05-2019 18:23:21   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝  «Կորպորատիվ 2300» փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
 
«Կորպորատիվ 2300» փաթեթն առավել հարմարավետ լուծումներ է առաջարկում կորպարատիվ բաժանորդների համար՝ համակցելով բաժանորդների այս խմբի կողմից ամենապահանջված ծառայությունները մեկ փաթեթում՝ մատչելի պայմաններով. 
 
4 000 ՄԲ
2500 ներցանցային րոպե (նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան)
150 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա 
150 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
 
Ամսավճար՝ 2300 դրամ
 
Ասոցիացված կորպորատիվ բաժանորդները կարող են միանալ փաթեթին՝ անձնագրով դիմելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, իսկ ոչ ասոցիացված բաժանորդները՝ դիմելով իրենց կորպորատիվ փաթեթի պատասխանատու անձին:
 
Փաթեթը կարելի է օգտագործել բաժանորդի ընթացիկ սակագնային պլանին զուգահեռ, իսկ փաթեթի ամսավճարը կգումարվի սակագնային պլանի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքի գումարին: Փաթեթում ներառված ծառայությունները սպառելուց հետո օգտագործված ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ