«Օրրան»-ում 19-րդ տարին անընդմեջ նշվեց երեխաների տոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ եւ ՖՈՏՈՇԱՐՔ )
03-06-2019 15:18:50 | Հայաստան | Բարեգործություն
«Օրրան»-ի բակում 19-րդ տարին անընդմեջ տոնական միջոցառում անցկացվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ Հունիսի 1-ի կապակցությամբ:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Օրրան»-ի շահառու փոքրիկներին էին այցելել բարեգործական հիմնադրամի վաղեմի բարեկամները՝ հայտնի դերասաններ, հաղորդավարներ:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փոքրիկների համար կազմակերպվել էր համեղ հյուրասիրություն:
«Ես շատ եմ սիրում այս օրը: Ասում ենք, որ երեխաների տոնն է և երեխաների համար ենք անում, բայց ճիշտն ասած, նաև մեզ համար ենք անում, որովհետև յուրաքանչյուր մեծահասակի մեջ կա մի մանուկ երեխա և այսօր կարծես ինքը արթնանում է»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ շատ կարևոր է, երբ դժվար պայմաններում ապրող երեխաները տարվա մեջ գոնե այդ մեկ օրը կարողանում են լիարժեք ուրախանալ և վայելել տոնը: