Անընդունելի եմ համարում, երբ բնական միջավայրում բնական կերով սնվող կեսապաշարը վաճառվում է 30-50 դրամով. ՇՄ նախարար


Անընդունելի եմ համարում, երբ բնական միջավայրում բնական կերով սնվող կեսապաշարը վաճառվում է 30-50 դրամով. ՇՄ նախարար

  • 05-06-2019 18:42:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Էրիկ Գրիգոյանն անընդունելի է համարում, երբ բնական միջավայրում բնական կերով սնվող կեսապաշարը վաճառվում է 30-50 դրամով: 
 
Ըստ նրա՝ Սևանի սիգի վաճառքն օրինական դաշտ բերելով կնպաստեն ձկան գնի սահմանմանը և կխթանեն որսի նվազեցմանը՝  հստակ սահմանափակելով ձվադրման ժամանակ ձկան, իսկ այս ժամանակահատվածում՝ մանրաձկան որսը: 
 
«Սևանի սիգի հետ կապված մենք նախատեսում ենք 150 տոննայի չափով արդյունագործական որսը թույլ տալ որոշակի սահմանափակումներով՝ առաջնայնությունը տալով նաև մարզի բնակիչներին»,- նշեց Է. Գրիգորյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ ձկան որսի նկատմամբ հիմնական վերահսկողությունն իրականացնում են Սևան ազգային պարկը և  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները: 
 
Նախարարի տեղեկացմամբ՝ տեսչական մարմնի կողմից նոր առաջարկ են ստացել՝ կանոնակարգել ձկան վաճառքի փուլը, քանի  օրենսդրական կազուս կա, մասնավորապես, ձկան որսն արգելում են, իսկ դրա վաճառքը՝ ոչ: 
 
Սևանա լճի տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելու հետ կապված լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Է. Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. 
 
«Այս ուրբաթ օրը մենք կունենանք մինչև 1901,5 նիշում ամբողջովին քարտեզագրված, տիեզերական պատկերներով և դրոններով հանված տեղեկատվությունը մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ: Թիվը կարծես թե մոտ է 600 հեկտարին, և ամբողջ այդ ծավալի չափով անմիջապես կդիմենք կառավարությանը մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն այս ժամանակահատվածը մենք օգտագործել ենք, որպեսզի իրատեսորեն գնահատենք, թե որ տարածքն են, որ մաքրման են ենթակա»:  
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն