Անցկացվել է առցանց հեռուստամարաթոն. հավաքված գումարով Ջավախքում մարզա-մշակույթային կենտրոն կբացվի
08-06-2019 21:19:32 | Հայաստան | Բարեգործություն
Ջավախքում մարզա-մշակույթային կենտրոն բացելու նպատակով ԱՄՆ «Գեոպոլիտիկ Ակումբ» շահույթ չհետապնդող ՀԿ-ը մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ առաջին անգամ առցանց հեռարձակմամբ հեռուստամարաթոն է անցկացրել:
«Ջավախքի բարեկամներ» խորագրով դրամահավաքը Երևանում սկսել է «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը, իսկ ԱՄՆ-ում՝ ավարտել Geopolitical.tv-ն:
Հեռուստամարաթոնի անցկացման օրը՝ հունիսի 2-ին հավաքվել է 12700 դոլար, սակայն այսօրվա դրությամբ այդ թիվը հասել է 14027 դոլարի: Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 50000 դոլար:
Կազմակերպիչներն այս պահին հավաքված գումարով կգնեն հողատարածքը, հետագայում այլ միջոցներով կփորձեն հավաքել մնացած 35000 դոլարը շենքի կառուցման համար:
Այս պահի դրությամբ ավելացել է նաև նվիրատուների թիվը. Եթե հեռուստամարաթոնի անցկացման օրը դրամահավաքին մասնակցել է 147 հոգի, ապա այսօր նրանց թիվը 160-ն է:
Նվիրատվությունների հիմնական մասը արել են Կալիֆոռնիայի մեր հայրենակիցները. Փոխանցումներ են եղել նաև Հայաստանից, Ջավախքից, Ռուսաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Համահայկական դրամահավաքին նվիրատվությունների չափը տարբեր է եղել՝ 1 դոլարից մինչև 1000 դոլար:
Հեռուստամարաթոնի կազմակերպիչներն այսպիսով փորձում են սատար կանգնել Ջավախքի երիտասարդներին՝ իրենց պատմական հողի վրա ամուր մնալու և Հայաստանի անխափան կապը այլ երկրների հետ ապահովել համար։