Մարոկկոյում ընդդիմանում են Մուհամեդ VI-ի առաջարկած բարեփոխումների ծրագրին


Մարոկկոյում ընդդիմանում են Մուհամեդ VI-ի առաջարկած բարեփոխումների ծրագրին

  • 20-06-2011 09:15:24   | Մարոկկո  |  Միջազգային
 Հազարավոր մարդիկ Մարոկկոյում մասնակցել հունիսի 19-ի զանգվածային ցույցերին` ընդդիմանալով երկրի թագավոր Մուհամեդ VI-ի առաջարկած բարեփոխումների ծրագրին: Ըստ lenta.ru-ի, ցուցարարների կարծիքով` ժողովրդավարական բարեփոխումները, որոնց մասին թագավորը հայտարարել է հունիսի 17-ին, բավարար չեն բացարձակ միապետությունից խորհրդարանականի անցնելուն եւ իշխանության բաժանման բավարար սկզբունքներ չեն սահմանում: Բողոքական ցուցարարներին զուգահեռ մի քանի հարյուր մարդ հանրահավաք են կազմակերպել` պաշտպանելով Մուհամեդ VI-ի առաջարկած բարեփոխումների ծրագիրը: Նշենք, որ ըստ այդ ծրագրի` երկրի վարչապետին են անցնում թագավորի մի քանի լիազորություններ: Մասնավորապես` նա կարող է արձակել խորհրդարանը, նշանակումներ կատարել պետական հիմնարկություններում եւ վարչական մարմիններում: Սպասվում է, որ թագավորի առաջարկած ծրագիրը հանրաքվեի կդրվի, որը պլանավորված է անցկացնել 2011-ի հուլիսի 1-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային