Ucom ընկերությունն ամռան կապակցությամբ մինչև 2 անգամ ավելացել է շարժական կապի Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլաններում ներառված րոպեների, կարճ հաղորդագրությունների և ինտերնետի ծավալը:
Ինչպես հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, նշյալ սակագնային պլանների բաժանորդները նույն ամսավճարի դիմաց ստանալու են մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար:
Ի դեպ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտագործել ներառված րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։
«Մենք կրկնապատկեցինք այն բոլոր U սակագնային պլանները և Ունիվերսալ սակագնային պլանները ոչ թե նոր, այլ մեր բոլոր բաժանորդների համար, և իրենք ավելի շատ ինտերնետ ունեն այսօր, քան ունեին երեկ: Վստահ եմ՝ վաղն ավելի շատ կունենան, քան ունեն ասյօր»,- նկատեց Հ. Եսայանը:
Նրա խոսքերով՝ ռոմինգի հետ կապված ևս նոր սակագնային առաջարկներ ունեն, որպեսզի Ucom բաժանորդներն արտերկրում հանգստանալիս որևէ խնդիր չունենան:
Մասնավորապես, Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ կմեկնեն հանգստանալու Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի սակագինն սկսած 6․4 դրամից 1 ՄԲ համար։
Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։ Իսկ եթե ռոմինգ ծառայությունն արդեն ակտիվ է, ընդամենը պետք է հավաքել համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:
Ըստ Հ. Եսայանի՝ ընկերության կողմից արված փոփոխություններն այնքան հարմար ու ձեռնտու են բաժանորդներին, որ նրանք չեն փորձի գտնել այլընտրանքային լուծումներ:
Նշենք նաև, որ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»