Շուշիում 13-ամյա երեխան 3 մետր բարձրությունից ցած է ընկել, նրա վիճակը կայուն ծանր է.«Արմենպրես»
13-06-2019 14:35:10 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հունիսի 12-ին՝ ժամը 20:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բնակելի շենքից մոտ 3 մետր բարձրությունից ցած է ընկել նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժնի վարիչ Մեսրոպ Մարգարյանն ասաց, որ 13-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Նրա մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային վնասվածք, ողերի և կողոսկրերի կոտրվածքներ»,- նշեց Մեսրոպյանը: