Անցած մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց. ԱՀ ՊՆ


Անցած մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց. ԱՀ ՊՆ

  • 22-06-2019 13:18:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
 
            ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
 
-- 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական