Ոստիկանապետը տեսնում է ամեն ինչ. արտաքուստ հանդարտ բնավորության տակ թաքնված է փոթորիկ


Ոստիկանապետը տեսնում է ամեն ինչ. արտաքուստ հանդարտ բնավորության տակ թաքնված է փոթորիկ

  • 27-06-2019 09:54:43   | Հայաստան  |  Իրավունք

Ցավալի է ,որ Հեղափոխության կենարար ուժը,որը միավորել էր ժողովրդին շատ արագ կորավ,իր տեղը զիջելով նախկին ռեժիմից մնացած և արմատացած կեղտոտ հարաբերություններին, երբ մարդը մարդուն ոչ թե որպես ընկեր է կամ բարեկամ,այլ զուտ բիզնեսի և շահույթի օբյեկտ:
 
Ի՞նչն է հետաքրքիր,որ ժողովրդի մի ստվար զանգված, հստակ հասկանալով որ շահագործվում է կրիմինալի, իրեն արտոնյալ համարողի կողմից,ինչ որ հիմար << պանյատներից>> ելնելով չի արձագանքում,չի բողոքում,հաղորդում չի ներկայացնում,այլ գերադասում է պատերի տակ թնկթնկալ,մեղադրել  Վարչապետին, Ոստիկանապետին և հայտարարել,որ այս երկիրը երկիր չէ և այլևս չի ուղղվի:
 
Արդյունքում հանցագործությունների որոշ տեսակներ,որ առնչվում են հասարակության լայն խավերի իրավունքներին մնում են չբացահայտված,կամ ստիպում են նույն Ոստիկանապետին իրականացնել լայնածավալ օպերատիվ հետախուզական գործունեություններ,ներգրավել օպերատիվ ռեսուրսներ վերը նշված հանցագործությունները բացահայտելու և հասարակության շահը պաշտպանելու համար,այն դեպքում երբ ընդամենը բավական էր մեկ տուժած քաղաքացու հաղորդումը և արատավոր երևույթը կվերացվեր Ոստիկանապետի կողմից:
Ականատես եղանք նմանատիպ մի հանցատեսակի վերացմանը:
Խոսքը վերաբերվում Ոստիկանության ՃՈ հաշվառման քննական բաժինների մոտ առաջացած արհեստական հերթերին:
Սակայն պետք է նաև արձանագրել,որ արհեստական հերթեր ստեղծելը չի ունեցել միայն ապօրինի շահույթ ստանալու նպատակ,այլ նաև այդ գործողություններով որոշակի խմբավորում խնդիր է դրել վարկաբեկել իշխանությանը և Վարչապետին,փորձելով պատրանք ստեղծել որ երկրում ոչ միայն ոչինչ չի փոխվել,այլ ընդհակառակը դարձել է ավելի վատ,որ իբր թե Ոստիկանապետը ոչ միայն չի գործում,այլ առերևույթ նաև հովանավորում է այդ հանցավոր խմբավորմանը:
Ինչպես միշտ,այս անգամ նույնպես Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ապացուցեց ,որ արտաքուստ հանդարտ և հավասարակշիռ բնավորության տակ թաքնված է փոթորիկ,որը ահագնանում է ցանկացած հանցատեսակի հետ առնչվելուց և այդ փոթորիկը ուղղակի սրբում է ցանկացած հանցածին երևույթ:
Երեկ հանցագործները կրկին անգամ համոզվեցին,որ իրենք անտեսանելի չեն և Ոստիկանապետը տեսնում է ամեն ինչ,իսկ թվացյալ հապաղումը,ոչ թե վկայում է իրենց կամ իրենց տերերի անպատժելիության կամ Ոստիկանապետի անգործության մասին,այլ ընդամենը Ոստիկանապետը հավաքում է հիմնավոր ապացուցողական բազան,որ ոչ մի հանցագործ չխուսափի անխուսափելի պատասխանատվությունից:
Երեկ Երևանի Հաշվառման Քննական բաժնի մոտից բերման ենթարկվեցին հինգ անձ,որոնք արհեստական հերթեր ստեղծելով քաղաքացիների վրա հերթի տեղը վաճառում էին 15.000 ՀՀ դրամով:
Սրանց գործունեության հետևանքով ՀՀ օրինապաշտ քաղաքացին ստիպված էր լինում օրերով հերթ կանգնել որպեսզի կարողանա հաշվառել իր մեքենան,իսկ հերթից խուսափելու միակ ելքը հանցավորին վճարելն էր,այդ ընթացքում էլ Ոստիկանապետից և Վարչապետից բողոքելը:
ստիկանապետը հերթական անգամ ապացուցեց,որ բողոքները անհիմն են:
Դիտեք տեսանյութը
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք