Առողջապահության ոլորտը պետք է արագ բարեփոխվի, իսկ այդ տեմպին չդիմացող և դեմ գնացող մարդիկ պարզապես խանգարում են. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Առողջապահության ոլորտը պետք է արագ բարեփոխվի, իսկ այդ տեմպին չդիմացող և դեմ գնացող մարդիկ պարզապես խանգարում են. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-06-2019 13:15:05   | Հայաստան  |  Հասարակություն



 
Առողջապահության ոլորտը պետք է արագ բարեփոխվի, իսկ այդ տեմպին չդիմացող և բարեփոխումների տրամաբանությանը դեմ գնացող մարդիկ պարզապես խանգարում են: 
 
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
Ըստ նրա՝ ոլորտում վարվող կադրային քաղաքականությունը հաճախ է շահարկվում, մինչդեռ ինքը որևէ մեկին թշնամի կամ անհաճո չի համարում, որպեսզի ըստ այդմ որոշի՝ ով աշխատի, ով ոչ: 
 
«Եթե նոր Հայաստանում հեղափոխությունից հետո որոշ անձիք չեն տեղավորվում թե տրամաբանորեն, թե բովանդակային իմաստով մեր այս որդեգրած աշխատելաոճի մեջ, մեզ այլ բան չի մնում, քան իրենց ասել՝ ցտեսություն՝ առանց հետին մտքերի»,- նկատեց Ա. Թորոսյանը: 
 
Վերջինիս գնահատմամբ՝ շուրջ 30 տարի Հայաստանում փոփոխությունները կատարվել են շատ դանդաղ: 
 
Նախարարի խոսքերով՝ ի տարբերություն Հայաստանի, Լեհաստանը վերջին 30 տարիների ընթացքում այնպիսի տեմպերով է բարեփոխումներ իրականացրել, որ այսօր համարվում է Արևելյան Եվրոպայի ամենազարգացած երկիրը: 
 
«Եթե մենք ուզում ենք նման զարգացվածության աստիճան հասնել, ապա մենք այդ 30 տարին պետք է անցնեն 5, մաքսիմում 10 տարում, և մենք չենք կարող այդ նույն տեմպերով զարգանալ ու բարեփոխվել, մենք պետք է ավելի արագ անենք դա»,- ընդգծեց Ա. Թորոսյանը՝ հավելելով, որ իրենք կարող էին սպսել մինչև 2020 թվականի բյուջեի հաստատմանը, ապա նոր միայն սկսել ծրագրերը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն