Ուղիղ. Մեկնարկել է կառավարության նիստը


Ուղիղ. Մեկնարկել է կառավարության նիստը

  • 04-07-2019 11:08:33   | Հայաստան  |  Քաղաքական



Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 44 հարց է, որից 31-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
 
Օրակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 444-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-184-11.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին համաձայնություն տալու մասին նախագծերը:
 
Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին և այլ նախագծեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական