Իրանահայ «Զարթոնքը» կմասնակցի «Պարեր Էլբրուսի ստորոտին»<br /> միջազգային փառատոնին<br />


Իրանահայ «Զարթոնքը» կմասնակցի «Պարեր Էլբրուսի ստորոտին»
միջազգային փառատոնին

  • 29-09-2009 17:20:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ՆԱԼՉԻԿ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Պարեր Էլբրուսի ստորոտին» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Նալչիկ են ժամանել ստեղծագործական կոլեկտիվներ Ռուսաստանից, Իսպանիայից, Թուրքիայից, Իրանից եւ նույնիսկ հեռավոր Աֆրիկյան մայրացամաքից: Իրանից փառատոնին մասնակցում է «Զարթոնք» հայկական խումբը: Ինչպես գրում է Analitika.at.ua-ն վկայակոչելով «Միր» հեռուստաընկերությունը, այդ թափով «Էլբրուսի ստորոտին» պարել են 15 տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ, եւ դարձյալ Նալչիկում, կայացավ առաջին ազգագրական փառատոնը: Որոշեցին վերհիշել եւ կրկնել միջազգային մակարդակի մեծ տոնը: Հարյուրավոր արտիստներ, գործնականորեն ողջ աշխարհից, ցուցադրում են պարարվեստի իրենց վարպետությունը: Հայկական «Զարթոնքը» կատարում է հայկական ժողովրդական պարեր, որոնք հատիկ առ հատիկ վերականգնվել են Թեհրանում: «Ես ինձ զգում եմ ինչպես տանը, Հայաստանում: Այստեղ եւ բնությունը, եւ մարդիկ, եւ մշակույթը` ամեն բան շատ նման է»,- նշեց Լեւոն Ավետիսյանը: Հատուկ հյուրերի համար ստեղծել են հնաոճ վարպետների քաղաք: Այստեղ փառատոնի մասնակիցները կարող են ծանոթանալ ոչ միայն կաբարդինների եւ բալկարների դեկորատիվ-կիրառական արվեստին, այլեւ ազգային տարազին եւ խաղերին, ինչպես նաեւ ճաշակել կովկասյան խոհանոցի կերակրատեսակներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play