ԵԼ․ «Արարատ-Արմենիան» երրորդ փուլում է


ԵԼ․ «Արարատ-Արմենիան» երրորդ փուլում է

  • 31-07-2019 11:14:16   | Հայաստան  |  Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:
 
Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» ուժերը չափում էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իպսին»:
 
Հանդիպումն ավարտվեց 2։1՝ հօգուտ երևանյան թիմի։
 
Դուբլի հեղինակ դարձավ Օգանան։
 
Առաջին խաղը կայացել էր Երևանում, որտեղ Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2։0 հաշվով:
 
ԵԼ որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի  վրացական «Սաբուրթալոյի» հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play