Պատանեկան ԱԱ․ Արմեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր


 

Պատանեկան ԱԱ․ Արմեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր

  • 05-08-2019 11:07:20   | Բուլղարիա  |  Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արման Վարդանյանը դարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված պատանեկան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
 
Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։0 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ժանբոլատ Տուրատբեկովին։
 
Հիշեցնենք, որ նախօրեին պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, իսկ 65 կգ քաշային Արման Խաչիկյանը և 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
 
Թիմային հաշվարկում Հայաստանը հավաքականը 5-րդն է։
 
Լուսանկարը՝ Արման Վարդանյանի անձնական արխիվից։
Նոյյան տապան  -   Սպորտ