Սփյուռքի նախարարն ընդունել է Ուրուգվայում եւ Ֆրանսիայում ՀՀ<br /> դեսպաններին<br />


Սփյուռքի նախարարն ընդունել է Ուրուգվայում եւ Ֆրանսիայում ՀՀ
դեսպաններին

  • 01-09-2009 16:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարություն են այցելել Ուրուգվայում եւ Ֆրանսիայում հավատարմագրված ՀՀ դեսպանները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, արվա առաջին կեսին նախարարություն էր այցելել Արգետինայում եւ Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Դեսպանի հետ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպմանը քննարկվել են հիմնականում ՀՀ կառավարության կողմից ընդունված լատինաամերիկյան երկրներում կրթամշակութային խնդիրների լուծման ծրագիրը: Այն նախատեսում է կրթության եւ մշակութային որոշակի խնդիրների, Լատինական Ամերիկայի երկրներում ուծացման հիմնախնդրի լուծում: Շուտով Հայաստանից կգործուղվի մասնագետ, որը տեղում կկազմակերպի այդ երկրների ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Պայմանավորվածություն է ձերք բերվել կազմակերպել Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի հյուրախաղերը Լատինական Ամերիկայի երկրներում: Վ.Կարմիրշալյանի եւ Հ.Հակոբյանի հանդիպմանը մասնակցել են նաեւ ուրուգվահայ հայտնի բարերար Աբրահամյանն ու իր որդին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեջյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են սփյուռքի նախարարի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ (որտեղ նախարարն ավելի քան 50 հանդիպում էր ունեցել) ֆրանսահայերի կողմից ՀՀ Սփյուռքի նախարարության եւ դեսպանության առջեւ բարձրացված հարցերը: Նախարարը խնդրել է դեսպանին ուշադրություն դարձնել այն փաստին, որ պետք է լրջորեն մտածել համայնքում թերթ, լրատվամիջոց ունենալու մասին, քանի որ հայալեզու միակ «Յառաջ» օրաթերթը, փակվել է, իսկ մոտ կես միլիոնանոց համայնքի համար ուղղակի անհրաժեշտություն է հայալեզու մամուլ ունենալը: Քննարկվել է նաեւ «Երեւան» ամսագիրը Ֆրանսիայում տարածելու կամ այնտեղ եւս տպագրելու հարցը: Հատուկ շեշտադրվել է ֆրանսահայ համայնքի հետ տեսակոնֆերանսների կազմակերպման հարցը, ինչը մեծապես կնպաստի առանց միջոցներ վատնելու, Երեւանի եւ Ֆրանսիայի միջեւ կենդանի եւ ակտիվ կապի շնորհիվ հիմնահարցեր քննարկելուն: Դեսպանը եւ նախարարը քննարկել են նաեւ համայնքում հայկական ունեցվածքի` արխիվներ, գրադարաններ, հին իրեր, գույք եւ այլն, պահպանման, դրանց անձնագրավորման խնդիրները կարգավորելու եւ լուծելու հնարավոր ուղիները: Ֆրանսիայում «Հայկական տուն» եւ Հայաստանում «Ֆրանսիական տուն» ունենալու դեսպանի գաղափարը ջերմորեն ընդունվել է նախարարի կողմից: Հ.Հակոբյանը տեղեկացրել է, որ այսօր նախարարությունում մշակվում է «Հայ տան» մոդել, որը կարող է տարածվել բոլոր համայնքներում, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ստեղծել համապատասխան համակարգող կառույց: Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ համայնքի համախմբման, ամբողջ երկրով մեկ համակարգող մարմին ունենալու ֆրանսիական փորձը օրինակելի է, եւ այն կարելի է կիրառել նաեւ այլ համայնքներում, ինչը մեծապես կնպաստի Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու համակարգմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական