Ոստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձին


Ոստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձին

  • 06-08-2019 18:58:41   | Հայաստան  |  Իրավունք



Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում ընդունվեց, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։
 
Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։
 
Դեպքի հանգամանքները պարզվում են։
 
Կատարվում է քննություն։
Նոյյան տապան  -   Իրավունք