Ինչպես են փորձում փրկել կամրջից նետված աղջկան. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել


Ինչպես են փորձում փրկել կամրջից նետված աղջկան. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

  • 07-08-2019 14:47:43   | Հայաստան  |  Հասարակություն



Օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:
 
Փրկարարները պատգարակով քաղաքացուն դուրս են բերել կիրճից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը  հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Նոյյան տապան  -   Հասարակություն