ԵԱ. Հայ պատանի բռնցքամարտիկները բացառիկ արդյունք են գրանցել


 

ԵԱ. Հայ պատանի բռնցքամարտիկները բացառիկ արդյունք են գրանցել

  • 12-08-2019 11:06:26   | Վրաստան  |  Սպորտ

Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:
 
Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:
 
Արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը:
 
Բրոնզե պարգևին են արժանացել 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:
 
Պատանի մարզիկներ արդյունքն աննախադեպ է հայկական բռնցքամարտի համար:
 
Նոյյան տապան  -   Սպորտ