«Նորակոչիկների թիվը 15%-ով աճել է, զորակոչի բողոքների թիվը՝ 60%-ով նվազել». ՊՆ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am


«Նորակոչիկների թիվը 15%-ով աճել է, զորակոչի բողոքների թիվը՝ 60%-ով նվազել». ՊՆ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am

  • 12-08-2019 15:21:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է: Այս մասին այսօր Մեծամորում Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանին նվիրված հուշարձանի բացման միջոցառմանը լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
 
Նրա խոսքով՝ նորակոչիկների թվի աճին զուգահեռ 60%-ով նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: ՊՆ փոխնախարարը նաև Վայոց ձորի Ելփին և Խաչիկ գյուղերում վերջին շրջանում հակառակորդի կողմից արձակած կրակոցներին անդրադարձավ:
 
«Դրանք ոչ թե հակառակորդի կողմից ագրեսիայի դրսևորման դեպքեր էին, այլ ինժեներական աշխատանքների արդյունք, որոնք տարվում են ինչպես հայկական կողմում, այնպես էլ ադրբեջանական»,- ընդգծեց Գաբրիել Բալայանը: Մանրամասները՝ տեսանյութում:
 
Նելլի Մելքոնյան 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը