Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդարադատություն ու չեն ենթարկվի ճնշումներին, որոնք առկա են վերջին ամիսներին. Լևոն Քոչարյան (տեսանյութ).Tert.am


Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդարադատություն ու չեն ենթարկվի ճնշումներին, որոնք առկա են վերջին ամիսներին. Լևոն Քոչարյան (տեսանյութ).Tert.am

  • 03-09-2019 11:47:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդարադատություն ու չեն ենթարկվի ճնշումներին, որոնք առկա են վերջին ամիսներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
 
 
«Ճնշումներ եղան սկսած երկրի առաջին դեմքի, վերջացրած դատավորներից մեկի կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը:
 
Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:
 
 
Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը, բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը