Ավարտվել է ծանր մարմնական վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


Ավարտվել է ծանր մարմնական վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

  • 10-09-2019 11:08:25   | Լոռու մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 37-ամյա  բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
 
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի  մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
 
2019 թվականի հունվարի 28-ին Վանաձոր քաղաքի շենքերից մեկի մոտ  կայանած  ավտոմեքենայում, 37-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 28-ամյա կնոջ հետ, ապա դիտավորությամբ քաշել է կնոջ մազերից և ծեծի ենթարկել նրան: Դեպքին ականատես է եղել կնոջ հայրը՝ ծնված 1969թ., ով գտնվել է  նույն  մեքենայում և դստեր ամուսնու կողմից իրեն և դստերը հայհոյելու, վերջինիս մազերը քաշելու պատճառով վիճաբանել ավտոմեքենայում, ապա ավտոմեքենայից դուրս՝ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է դստեր ամուսնու դեմքին, գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձորի 50-ամյա  բնակչին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ 37-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք