Ռեցեսիան ԱՄՆ-ում անկում է ապրում<br />


Ռեցեսիան ԱՄՆ-ում անկում է ապրում

  • 30-07-2009 16:49:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան տնտեսության ռեցեսիան անկում է ապրում Միացյալ Նահանգների շրջանների մեծ մասում, սակայն իրավիճակը աշխատանքի շուկայում մնում է բարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոյթերը», ասվում է ԱՄՆ-ի Դաշնապետական ռեզերվային համակարգի (ԴՌՀ) հրապարակված զեկույցում, որ հայտնի է իբրեւ «Բեժագույն գիրք»: ԴՌՀ-ն մինչեւ հուլիսի 20-ը անցկացրել է տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հարցում ԱՄՆ-ի 12 նահանգներում, ուր առկա են Դաշնապետական ռեզերվային բանկեր, եւ հայտնաբերել, որ «ծայրաստիճան բարդ» իրավիճակ է աշխատանքի շուկայում ողջ երկրով մեկ` աշխատավարձի աճի խթանների բացակայության պայմաններում:
Նոյյան տապան  -   Միջազգային