Տնից մեկը օրենսդիրում է, մյուսը` գործադիրում. Պաշտոնյաներից ով ում բարեկամն է. «Ժողովուրդ»


Տնից մեկը օրենսդիրում է, մյուսը` գործադիրում. Պաշտոնյաներից ով ում բարեկամն է. «Ժողովուրդ»

  • 26-09-2019 16:51:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armlur.am «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»,- այսպիսի հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ արել է: Ոչ միայն վարչապետը, այլ նաեւ իշխանության շատ այլ ներկայացուցիչներ էլ հայտարարել են, որթավշյա հեղափոխությունից հետոիրենք ուշադրություն չեն դարձնում բարեկամական կապերին եւ հատկապես աշխատանքի հարցում երբեքչեն առաջնորդվում այդ կապերով: Միաժամանակ մեկ անգամ չէ, որ հենց այդ խնամի-ծանոթ-բարեկամությունով պաշտոն ստանալու փաստը հայտնվել է լրատվամիջոցների ու ընդդիմադիրների տեսադաշտում:
 
Սակայն հետաքրքիր է, որ հիմնականում բոլորի ուշադրությանկենտրոնում են եղել միայն հանրահայտ կապերը` հատկապես հենց վարչապետի հետ: Խոսքը Աննա Հակոբյանի եղբոր` Հրաչյա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու` Սիփան Փաշինյանի մասին է: Իսկ, ահա, մյուսօրինակներն այնքան էլ հասրակական լայն քննարկման դաշտում չեն, ուշադրության առանցքում ավելի շատ վարչապետի բարեկամներն են: Այդպես եղավ նաեւ Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի պարագայում, որը քավոր-սանիկական կապերի մեջ է վարչապետի հետ:
 
Այսօր կանդրադառնանք իշխանության այն ներկայացուցիչներին, որոնց բարեկամները եւս պաշտոնյա են: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Ստեփան Մաչյանը միաժամանակ ե՛ւ աշխատակազմի ղեկավարն է, ե՛ւ Ֆինանսատնտեսագիտական ու հաշվապահական հաշվառման վարչության պետը: Ստեփան Մաչյանը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է` տագրը: Բացի այդ, նախարար Բաթոյանը զանազան պաշտոններ է տվել«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, իսկ այս ՀԿ-ն հայտնի է, որ նախկինում ստեղծելու ղեկավարել է Զարուհի Բաթոյանը:
 
«Բարեկամ-խնամիների» վառ օրինակ են նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանու Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայան ամուսինները: Ի դեպ, հիշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության ձեւավորման օրերին Լենա Նազարյանն իր թեկնածությունը չէր առաջադրել, իսկ նրա ամուսինը` Նարեկ Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հումորով մեկնաբանել էր` տնից միայն մեկը թող լինի ՔՊ վարչության անդամ: Սակայն տնից երկուսն էլ պաշտոնյա են, մեկը` օրենսդիրում, մյուսը` գործադիրում:
 
Երեկ ամբողջ համացանցը ցնցեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա բառացի գրել էր. «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Այս գրառումը լայնորեն քննադատվեց եւ նաեւ այն կոնտեքստում, որ գրառում կատարողը ոչ միայն պարզապես ավագանու անդամ է, այլեւ մեկ այլ պաշտոնյայի քույր: Նուարդ Վարդանյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է: Ավագանու նույն խմբակցության մեկ այլ անդամ Արման Հարությունյանի եղբայրը եւս պաշտոնյա է: Խոսքը սուպերնախարար Արայիկ Հարությունյանի մասին է, որը համակարգում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտիոլորտը:
 
Եվ պարզվում է` այդպիսի կապերը չեն շրջանցվում նաեւ խորհրդարանի ներսում, եւ իշխողուժի պատգամավորները եւս շարունակում են նախկինների պրակտիկան, երբ բարեկամների են տեղավորում օգնականների, խորհրդականների պաշտոններում: Այսօր կանդրադառնանք կապերից երկուսին: Օրինակ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը, ոչ ավելի, ոչ պակաս, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է` Դավիթ Կարապետյանը: Իսկ, ահա, մեկ այլ պատգամավոր Սոնա Ղազարյանի պարագայում էլ` նրա օգնականը ամուսնու բարեկամն է:
 
Իհարկե, սա ԱԺ-ում առկա կապերից միայն երկուսն են, սակայն առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա նաեւ այլ դեպքերի: Իհարկե, այս ամենը մատնացույց անելով` ամենեւին էլ չենք նսեմացնում որեւէ մեկի աշխատանքը կամ փորձում ապացուցել, որ այս կամ այն անձը վատ է աշխատում, օգտվում է իր կապերից, պարզապես մատնացույց ենք անում այդ դեպքերի առկայությունը, որպեսզի իշխանությունների ներկայացուցիչները չշարունակեն հպարտանալ խնամի-ծանոթ-բարեկամով գործի տեղավորվելու սկզբունքի վերացմամբ.փաստերն աչքի առաջ են: Էլ չենք խոսում ընկերներով պաշտոնների նշանակվելու հանգամանքի մասին. դրան էլ առաջիկայում անդրադարձ կլինի:
 
Նաիրա Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը