Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդն անհամբեր սպասում է հայաստանյան համերգին


Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդն անհամբեր սպասում է հայաստանյան համերգին

  • 28-09-2019 12:22:43   | Հայաստան  |  Մշակույթ

Համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդն անհամբերությամբ է սպասում իր հայաստանյան համերգին: Այն կկայանա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ երևանյան այցը բենդի հիմնադիր Պառով Ստելարն իր ուղերձն է հղել հայ երկրպագուներին:
 
«Հե՜յ, Հայաստան: Պառով Ստելար բենդն է գալիս: Տոմսեր ձեռք բերեք նոյեմբերի 6-10-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Silk Note փառատոնի համերգների համար: Ուրախ կլինենք հանդիպել ձեզ փառատոնի շրջանակում»,- գրել է Պառով Ստելարը:
 
Հիշեցնենք, որ Պառով Ստելար բենդի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։
 
Պառով Ստելար բենդի երևանյան համերգին կհնչեն խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ:
 
Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են: Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով:  
 
Silk Note-ի համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play