Հնդկաստանը ջուրն է իջեցրել առաջին ատոմային սուզանավը
27-07-2009 16:53:00 | Հնդկաստան | Միջազգային
ԴԵԼԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 26-ին Հնդկաստանը
ջուրն է իջեցրել երկրի պատմության մեջ առաջին ատոմային սուզանավը:
Վիշակհապաթնամա քաղաքում կայացած հանդիսության ժամանակ հնդիկ
վարչապետ Մանմոհանոմ Սինգհոմը այդ իրադարձությունը համարել է
«պատմական փուլ» երկրի մարտունակության բարձրացման գործում,
հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
6000-տոննանոց INS Arihant սուզանավը առաջինն է ծրագրված 85
մՎտ հզորությամբ ռեակտորով հինգ սուզանավերից: Այն ընդունակ է ջրի
տակ զարգացնել 44 կմ/ժ արագություն եւ հաշվարկված է 95 հոգանոց
անձնակազմի համար: Այն զինված կլինի տորպեդներով եւ բալիստիկ
հրթիռներով: Հնդկաստանը դարձավ վեցերորդն այն երկրների թվում,
որոնք ունեն սեփական ատոմային ստորջրյա նավատորմ: Այդ խմբի մեջ
մտնում են նաեւ Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ
Ռուսաստանը: