Բերլուսկոնին մարմնավաճառուհուն առաջարկել է տեղ<br /> Եվրախորհրդարանո՞ւմ<br />


Բերլուսկոնին մարմնավաճառուհուն առաջարկել է տեղ
Եվրախորհրդարանո՞ւմ

  • 27-07-2009 16:51:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարմնավաճառուհի Պատրիցիա դ'Ադդարիոն հայտարարել է, որ Իտալիայի կառավարության ղեկավար Սիլվիո Բերլուսկոնին իրեն խոստացել է տեղ Եվրախորհրդարանում իր հետ անցկացրած գիշերից հետո, հաղորդում է բրիտանական «Թայմս» թերթը: Այդ խոստովանությունը նա արել է անցած շաբաթ այն ձայնագրության հրապարակումից հետո, որ նա արել էր Բերլուսկոնիի հետ իր մտերմիկ կապի պահին: Բերլուսկոնին ի պատասխան այս պնդումներին հայտարարում է, որ կյանքում երբեք չի օգտվել վճարովի սեռական ծառայություններից: Նշենք, որ Իտալիայի կառավարության ղեկավարը խիստ քննադատության է ենթարկվել քաղաքական փորձառություն չունեցող բազմաթիվ գրավիչ կանանց Եվրոպական խորհրդարան հասցնելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային