Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին

  • 30-09-2019 16:05:01   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին:
 
Նորին Սրբությունը, ողջունելով պրն. Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և քրիստոնեական համայքների նվազման խնդրի մասին, ինչպես նաև անդրադարձան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին:
 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց սենատորին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն