«Կասպերսկի» ընկերությունն անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար


«Կասպերսկի» ընկերությունն անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար

  • 04-10-2019 12:09:52   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Կիբեռանվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության հերթական սեմինարը։
 
Սեմինարին մասնակցել են ՀՀ ուժային գերատեսչությունների, պետական կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները (կապ, էներգետիկա, ջրամատակարարում, գազամատակարարում, տրանսպորտ) կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։ 
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ Ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում կառավարման տնօրեն Եվգենի Պիտոլինը ներկայացրել է «Պետության պաշտպանությունը որպես ռազմավարություն։ Կիբեռանվտանգությունը որպես ազգային անվտանգության մաս։ Գրոհներ ՀՀ-ի և աշխարհի վրա» և  «Kaspersky Interactive Protection Security բիզնես-նմանակում։ Կիբեռհետաքննություն առցանց ռեժիմում» արդիական թեմաները։
 
 «Աշխարհի առաջատար երկրները վաղուց արդեն կիբեռանվտանգությունը դիտարկում են որպես անվտանգության ազգային համակարգի բաղադրիչ։ Անվտանգության արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների դիմագրավող Հայաստանը ևս այդ ճանապարհին է։ Այստեղ կարևոր է կիբեռանվտանգության ռազմավարությունները կամ հայեցակարգերը կիրառողների մասնագիտական պատրաստվածությունը և այն, թե ինչ գործիքակազմով են նրանք լուծում իրենց առջև դրված խնդիրները։ «Կասպերսկի» ընկերությունն այս սեմինարին ներկայացրեց բարդ և թիրախային կիբեռհարձակումներին դիմագրավելու ամենաարդյունավետ և առաջավոր տեխնոլոգիաներն ու լուծումները, որոնք, համոզված եմ, լայնորեն կկիրառվեն ՀՀ ուժային, պետական և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող կազմակերպությունների տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտի մասնագետների կողմից՝ նպաստելով Հայաստանի կիբեռանվտանգության ապահովմանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ 
ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինարի մասնակիցները քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։
 
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play