Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար, իսկ այրվածքներ ստացած փրկարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր


Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար, իսկ այրվածքներ ստացած փրկարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

  • 30-10-2019 15:42:59   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
 
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում:
 
Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
 
Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
 
Ըստ բժիշկների՝ Էդգար Իշխանի Գրիգորյանի առողջական վիճակում կա թույլ դրական դինամիկա:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն