Արամ Ա կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել իրանահայերին<br />


Արամ Ա կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել իրանահայերին

  • 23-06-2009 23:00:00   | Լիբանան  |  Քաղաքական
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ` մոտիկից ծանոթանալու Իրանում ստեղծված իրավիճակին, հատկապես պատկերացնելու դրա ունեցած հետեւանքները հայ համայնքի վրա: Ինչպես հայտնում են Անթիլիասի մայրավանքից, Առաջնորդ Սրբազանը հայտնել է, որ իրանահայ համայնքը վնաս չի կրել ո'չ Թեհրանում, ո'չ Սպահանում եւ ո'չ էլ այլ քաղաքներում: Իրանահայերը շարունակում են մնալ կազմակերպված ու աչալուրջ, եւ ուշադրությամբ հետեւում են քաղաքական զարգացումներին: Վեհափառ Հայրապետը Սեպուհ Սրբազանին հանձնարարել է իր հայրական օրհնությունը փոխանցել Սպահանի եւ Թավրիզի հոգեւոր առաջնորդներին ու ամբողջ Իրանի հայությանը: Հիշեցնենք, որ Արամ Ա կաթողիկոսն այս օրերին գտնվում է Հռոմում` Մեծ ութնյակի գագաթաժողովին նախորդող կրոնապետների հատուկ համագումարին մասնակցելու նպատակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական