ՀՀ ոստիկանությանը 27-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է զենք-զինամթերք


ՀՀ ոստիկանությանը 27-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է զենք-զինամթերք

  • 23-11-2019 11:50:20   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, 27-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է զենք-զինամթերք:
 
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են , որ   մասնավորապես հանձնել է«Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի, առանց համարի ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 163 փամփուշտ, ինքնաձիգի 6 դատարկ պահունակ և հայտնել, որ ներկայացրածը պատկանել է իր հանգուցյալ պապին։ Զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play