Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն


Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

  • 02-12-2019 17:42:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական կարևոր հարցեր:
 
Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:
 
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել իրեն՝ նշելով կոնկրետ ժամկետներ:
 
Արվել և արվելու է ամեն ինչ, ամեն դրականը ԱԻՆ համակարգում աշխատանքի արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու և աշխատակիցների շահերը պաշտպանելու համար, միևնույն ժամանակ բոլորից պահանջվում է խստագույնս՝ աշխատանքային պարտավորությունների կատարմանն ու կարգապահությանն ուղղված:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն