ՁԻՀ-ը, ՀԲ աջակցությամբ գործարկում է բջջային հավելված՝ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության


ՁԻՀ-ը, ՀԲ աջակցությամբ գործարկում է բջջային հավելված՝ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության

  • 03-12-2019 14:02:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Այսօր Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հայտարարում է «Safe YOU» (Քո անվտանգությունը) կոչվող բջջային հավելվածի մեկնարկը, որը ստեղծվել է սեռով պայմանավորված բռնությանը (ՍՊԲ) դիմակայելու համար Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018թ. շնորհված՝ «Նորարության զարգացման շուկայական հարթակ» մրցանակի միջոցով: 
 
Զարգացման շուկայական հարթակը հետազոտողների համար նախատեսված համաշխարհային մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք անհատներին, համայնքներին և պետություններին կարող են օգնել սեռով պայմանավորված բռնությունն արմատախիլ անելու հարցում:
 
Անցյալ տարի, որը մրցույթի մեկնարկից հետո չորրորդ տարեկան մրցանակաբաշխությունն էր, ողջ աշխարհից ներկայացված 250-ից ավել հայտերից ընտրվեց տասնմեկ հաղթող: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից միակ հաղթողը Հայաստանի ՁԻՀ-ն էր: 
 
Մրցանակը շնորհվեց ՁԻՀ-ին բջջային հավելվածներ և թվային տեխնոլոգիաներ մշակելու իր նախաձեռնության համար, որը կարող է կանանց տալ իրական ժամանակում փորձագիտական աջակցություն և տեղեկատվություն ստանալու հնարավորություն և հավաքել կարևորագույն տվյալներ, որոնք անհրաժեշտ են ավելի մեծամասշտաբ քաղաքականության իրազեկման համար:
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ընտրությունը նշան էր նաև այն փաստի ճանաչման, որ Հայաստանում տեխնոլոգիական կամ թվային նորարարության միջոցով բազմազան սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծումները վերելք են ապրում:
 
Մրցանակը ստանալուց հետո ՁԻՀ-ը 2018 թ. դեկտեմբերի 15-16-ը կազմակերպեց 24-ժամյա հեքաթոն՝ ՏՏ թիմերի և ՍՊԲ փորձագետների հրավիրելով հաղորդակից դարձնելու իրենց փորձին ու նորարարական մտքերին և միանալու առաջարկվող հավելվածի մշակմանն ու նախագծմանը:
 
Հեքաթոնի արդյունքերով ստեղծվեց «Տեխնիկական մասնագետներն (<<geeks>>) ընդդեմ ՍՊԲ-ի. Նորարարների ներուժի բացահայտում և ՏՀՏ լուծումների կիրառում» թիմը և մշակվեց «Քո անվտանգությունը» («Safe YOU») բջջային հավելվածը:
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ինժեներների և ՍՊԲ փորձագետների հետ աշխատելով՝ ՁԻՀ-ը հավելվածը մշակեց թե՛ IOS և թե՛ Android օպերացիոն համակարգերով բջջային տեխնոլոգիաների համար:
 
Հավելվածն ապահովված է տեքստային հաղորդագրությունների և աուդիո ձայնագրման հնարավորություններով, տեղեկատվության, աջակցության և խորհրդատվական ծառայությունների հասանելիությամբ և ֆորումով (թեմատիկ զրույցի սենյակներ)՝ քննարկումների համար որպես ապահով տարածք ծառայելու համար:
 
«Safe YOU» բջջային հավելվածի վերաբերյալ հարցերը և հարցումները խնդրում ենք ուղղել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին՝ info@eif.am:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play