Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ


Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

  • 11-12-2019 18:27:09   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար:
 
Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է  օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ.Դ.-ին: 
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play