Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը


Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ  մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային։
 
«Մենք ցուցաբերում ենք համահավասարություն հարկային և մաքսային վարչարարության հարցերում, ինչպես նաև գործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կան պետություն-մասնավոր փոխհարաբերություններ։ Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ․ սա է մեր հաջողության հիմնական գործոններից մեկը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։ 
 
Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է միջազգային այն բոլոր ցուցիչները, որոնք նախարարության ուշադրության կենտրոնում են՝  նշելով, որ գործողությունների ծրագիրը մշակվում է այդ չափելի միջավայրում։ Նախարարն անդրադարձել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։  
Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև  ԱՄՀ  աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման և հաստատման ընթացքի նկատմամբ։ 
 
Քննարկում է ծավալվել նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի և ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն