ՀՀ Մարդու իրավունքների պաշտապանի հանդիպել է ԵԽԽՎ-ի<br /> մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ<br />


ՀՀ Մարդու իրավունքների պաշտապանի հանդիպել է ԵԽԽՎ-ի
մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

  • 16-06-2009 15:05:00   | Հայաստան  |  Իրավունք
 ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ հունիսի 16-ի հանդիպմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր դիրքորոշումը համաներման վերաբերյալ, նշելով, որ այն պետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի վրա` նեռարյալ 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի գործերով ազատազրկված բոլոր քաղաքացիները: Հակառակ դեպքում, ըստ նրա, համաներումը չի նպաստի հասարակական համերաշխության ձեւավորմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վկաների հետ կապված խնդիրները քննարկելիս Ա.Հարությունյանը նշել է, որ դեռեւս 7-8 ամիս առաջ հայտարարել է այն մասին, որ Պաշտպանի գրասենյակը ստանում է բանավոր բողոքներ վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը եւ Գլխավոր դատախազությունը պատշաճ ուշադրություն չեն դարձրել այդ հաղորդումներին: Արդյունքում վկաները հրաժարվում են իրենց ցուցմունքներից դատարանում: Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Իրավունք