Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է Ամանորի միջոցառումներին (տեսանյութ)


Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է Ամանորի միջոցառումներին (տեսանյութ)

  • 17-12-2019 17:13:34   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
Երևանի կենդանաբանական այգում սկսվել են Ամանորի նախապատրաստությունները։ Այգին աշխատակիցների և այցելուների ջանքերով տոնական տեսք է ստանում։ Իսկ հիմնական միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ից։ Այդ օրը կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն անվճար է։ Ծրագրի ընթացքում մանուկները հնարավորություն կունենան մասնակցելու այգում կազմակերպվող ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերին, ստանալու տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Իսկ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների համար կվարեն հետաքրքիր խաղեր և մրցույթներ։ 
 
Ծրագրին հրավիրվել են նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սաները՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից, ‹‹Քայլ առաջ›› հիմնադրամի շահառուները, Երևանի կենդանաբանական այգում անցկացված հիպոթերապիայի մասնակիցները և ‹‹Լուսե›› կենտրոնի սաները:
 
 
Երևանի կենդանաբանական այգի
 
Նոյյան տապան  -   Հասարակություն