Բեռլուսկոնին խորհում է հեռանալու մասին<br />


Բեռլուսկոնին խորհում է հեռանալու մասին

  • 12-06-2009 17:42:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի կառավարության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ «ծերացել եւ հոգնել է», ուստի եւ առաջարկել է իրեն փոխարինել Տնտեսական զարգացման նախարար Կլաուդիո Սկայոլեով: Միեւնույն ժամանակ 72-ամյա վարչապետը անհրաժեշտ է համարել նշել այն առանձնահատուկ համաձայնությունը, որ ստեղծվել է Սկայոլեի հետ աշխատելու ընթացքում: «Սկայոլեի հետ մենք հոյակապ ենք աշխատում: Նա գիտի ամեն ինչ, եւ մենք իսկապես աշխատում ենք լիակատար համաձայնությամբ: Ես անգամ առաջարկել եմ իրեն փոխարինել ինձ, որովհետեւ ես ծերացել եւ հոգնել եմ: Նա ինձ ասաց, որ կմտածի»,- ասել է Բեռլուսկոնին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play