Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար

  • 24-12-2019 18:55:25   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ծեծի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, երեխայի առք ու վաճառքի, թմրամիջոցի մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն