Ճապոնիայում վերականգնողական աշախատանքների առաջին փուլի համար անհրաժեշտ է 50 մլրդ դոլար


 

Ճապոնիայում վերականգնողական աշախատանքների առաջին փուլի համար անհրաժեշտ է 50 մլրդ դոլար

  • 22-04-2011 11:26:09   | Ճապոնիա  |  Միջազգային
 Ճապոնիայի կառավարությունը ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար հաստատել է ֆինանսական տարվա հավելյալ բյուջե, որն արդեն ռեկորդային է գնահատվում: Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի վնասները վերականգնելու համար տրամադրվելու է 4 տրիլիոն յեն, կամ 50 միլիարդ դոլար: Խոսքը միայն վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մասին է: Ընդյանուր առմամբ աղետի հետեւանքների վերացման համար կարող է պահանջվել 300 միլիարդ դոլար: Ինչպես մեկնաբանում են տեղական լրատվամիջոցները, սա Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ճապոնիայի տնտեսությանը հասցված ամենախոշոր վնասն է: Հիշեցնեմ, որ երկրի հարավ-արեւելյան շրջանում գրանցված 9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով մահացել է 14 հազար մարդ, հազարավոր մարդիկ համարվում են անհայտ կորած: Բացի այդ, վթարի էր ենթարկվել Ֆուկուսիմա Դայիչի ատոմակայանը, որի հետեւանքով տարածքում ճառագայթման մակարդակը հասել էր ամենավտանգավոր մակարդակի:
Նոյյան տապան  -   Միջազգային