Lույս է ընծայվել Տ.Տ. Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի «Հայելի աստուածային շնորհաց» աշխատության գրաբարից աշխարհաբար փոխադրությունը

26-12-2019 11:39:06   | Հայաստան  |  Նոր գրքեր
 


 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել  Տ.Տ. Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի (1858-1865) «Հայելի աստուածային շնորհաց» աշխատության գրաբարից աշխարհաբար փոխադրությունը, որն իրականացրել է երեցկին
Լիլիթ Հակոբյանը: Գրքի խմբագիրն է Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: 
 
Նշյալ երկը հայ եկեղեցական մատենագրության գոհարներից է, որտեղ հստակ արտահայտված են Հայոց Հայրապետի աստվածաբանական միտքն ու յուրօրինակ մոտեցումները: Աշխատությունն իրավամբ քրիստոնեական անսասան հավատի ու հոգևոր գիտելիքների հայելի է, որտեղ արտացոլված է եկեղեցական նշանավոր հայրերի աստվածաբանությունը, միաժամանակ ներկայացված են նաև հայ ժողովրդի ծննդաբանությունն ու ազգային հարստությունները, որոնք, Հայոց Հայրապետի համոզմամբ, աստվածային առատ շնորհների արդյունք են: 
 
Գիրքը բաղկացած է 3 պրակից: Փոխադրության ընթացքում գրքի կառուցվածքային բաժանումները որևէ փոփոխության չեն ենթարկվել և ամբողջությամբ համապատասխանում են բնագրին:
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 510 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար