Արցախի արհեստական սուբյեկտացումը թունավոր պտուղներ է տալիս


Արցախի արհեստական սուբյեկտացումը թունավոր պտուղներ է տալիս

  • 05-01-2020 19:02:24   | Հայաստան  |  Քաղաքական
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությունը բացահայտեց, թե որքան սնանկ ու վտանգավոր է Արցախի սուբյեկտացումը: Մի իրավիճակում, երբ ՀՀ ԱԳՆ-ն, սկզբունքորեն ճիշտ կողմնորոշվելով, հանդես է գալիս հավասարակշռված դիրքորոշմամբ, ՀՀ մաս կազմող Արցախի այսպես կոչված նախկին և ներկայիս ԱԽՔ-երը, կարծես մրցակցելով իրար հետ, յուղ են լցնում հակամարտության կրակի վրա:
 
Կարող ենք հաստատապես արձանագրել, որ արդեն տեսնում ենք Արցախի արհեստական սուբյեկտացման առաջին թունավոր պտուղները: 5-րդ շարասյան միջնաբերդի վերածված պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ Արցախի անունից հանդես եկող Կրեմլի տեղական գործակալները փորձում են վարել ՀՀ ազգային շահերին տրամագծորեն հակառակ առանձին արտաքին քաղաքականություն: Այս օրինակն ակնհայտորեն մատնացույց է անում "Մեկ Հայրենիք-երկու պետություն" հակահայ հայեցակարգի օտար տիրոջը և նրա տեղական շահառուներին:
 
Ի ցույց դնելով արդեն բացահայտված վտանգը, դատապարտում ենք Արցախը սուբյեկտացնելուն ուղղված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, պահանջում ենք օր առաջ հրաժարվել դրանից և որդեգրել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու քաղաքականություն: Դառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նկատմամբ ՀՀ դիրքավորմանը, պետք է հաշվի առնենք, որ երկուսն էլ մեզ համար բարեկամ են, ուստի այդ առումով մեր արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է դիրքավորել չեզոքության, իսկ հնարավոր դեպքերում՝ նաև միջնորդի ու կայունության կղզյակի տիրույթներում:
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
 
5 հունվարի 2020 թ.
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական