Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցադրության է<br /> ներկայացվել 12-րդ դարի հայկական խաչքար<br />


Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցադրության է
ներկայացվել 12-րդ դարի հայկական խաչքար

  • 10-06-2009 17:30:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
 ՆՅՈՒ ՅՈՐՔ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը հունիսի 8-ին իր այցելուներին է ներկայացրել 12-րդ դարի հայկական խաչքարը, որը Հայաստանի կառավարության կողմից հինգ տարի ժամկետով տրամադրվել է թանգարանին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, խաչքարը Հայաստանի նվերն է Միացյալ ազգերի կազմակերպությանը եւ Գեղարդից Նյու Յորք է տեղափոխվել 1994թ.-ին: ՄԱԿ-ի կենտրոնակայանի կապիտալ վերանորոգման պատճառով անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել մեկ այլ տեղ` երկարատեւ պահպանման նպատակով:
Նոյյան տապան  -   Մշակույթ