Աղոթք Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով


Աղոթք Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

  • 13-01-2020 12:21:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունվարի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
 
Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ աղոթեց ջարդերի զոհերի հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրեց նրանց հիշատակին կանգնեցված հուշարձաններին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն