«Վարչապետի ընտանիքին հանգիստ թողեք». Ազատ Արշակյան


«Վարչապետի ընտանիքին հանգիստ թողեք». Ազատ Արշակյան

  • 15-01-2020 14:49:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

- Պարոն Արշակյան, «Հայկական ժամանակ» թերթում հոդված գրվեց, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավը համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Դրանից հետո հեռակա բանավեճ ծավալվեց Վանեցյանի և Մարիամ Փաշինյանի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։ 

- Ես կուզենայի, որ դա լիներ ընդամենը չար կամ անհաջող կատակ։ Ընդհանրապես, նախկին ԱԱԾ-ական չկա, եթե մեկ անգամ երդվեց, արդեն երդման տակ է՝ ծառայել հայրենիքին։ Խոսքս ԱԱԾ-ի մասին է, ոչ թե ԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի։ Հայաստանի բոլոր զինվորականները երդվել են ծառայել հայրենիքին անձնվիրաբար, և եթե դրժեն իրենց երդումը, պետք է խիստ պատժվեն։ Ուզում եմ հասկանալ, եթե սա լուրջ է, ապա շատ լուրջ պետական հանցանքի, երդումը դրժելու մասին հայտարարություն է։ Ուրեմն օրենքի ուժով պետք է աշխատեն բոլոր իրավապահ մարմինները։ Իսկ եթե լուրջ չէ, այսինքն՝ այդպիսի բան չկա, մարդը հավատարիմ է իր երդմանը, չի դավաճանում հայրենիքին և իր ուսադիրներին, իր կոչմանը, ուրեմն հարկավոր է դրան մատների արանքից նայել։ Պետք է դա հերթական ֆեյքը կամ տրոլը, կամ զրպարտությունը համարել և ուշադրություն չդարձնել։ Բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես, պետք է մենք զատենք անձը և նրա հանրային կարգավիճակը։ ԱԱԾ-ի նախկին գեներալը միայն անձնավորություն չի։ Ասենք, Արթուրը ինչ-որ գրառումներ է անում իր օրագրում, դա իր անձնական գործն է, մենք անձնական կյանքի մեջ չենք խորանում։ Ճիշտ նույն ձևով ՀՀ բարձր պաշտոնյաները, գեներալները, նախարարները, պատգամավորները, նախագահը, դատավորները, նրանց ընտանիքի անդամները, նրանք բոլորը ինչ-որ չափով նաև Հայաստանն են ներկայացնում։ Որևէ Գոնսալես չի կարող հենց այնպես Գոնսալես լինի, նա ինչ-որ մեկի զարմիկն է։ Իսկ դա նշանակում է վարկաբեկել այդ ինչ-որ մեկին։ Հիմա ուզում եմ ասել, որ եթե մերոնք լուրջ են մոտենում իրենց ու իրենց պաշտոններին, պետք է չվարկաբեկեն իրենց, իրենց զարմիկներին։ Այսինքն՝ բոլորս պետք է պատվով կրենք ՀՀ քաղաքացու կարգավիճակը, պատասխանատվություն կրենք մեր արարքների, հայտարարությունների համար։
 
Խորհրդային Միության ժամանակ դա շատ տարածված է, որ երբ դուրս էինք գալիս Խորհրդային Հայաստանի սահմաններից, մենք ասում էինք, որ մեզանով սրանք դատելու են հայ մարդու մասին, ու մեզ ավելի զուսպ, խոհեմ էինք պահում։ Մենք ուզում էինք, որ դրսում լավ կարծիք ունենան հայ մարդու մասին։ Այդպես պետք է լինի գեներալը, նաև բարձր պաշտոնյաների հարազատները, այդ թվում նաև վարչապետի հարազատները՝ դուստրեր, զարմիկներ և այլն։ Նրանք բոլորը պետք է իմանան, որ իրենք միայն սովորական անձնավորություն չեն։ Հիմա օրինակ, Անգլիայի թագուհին հրավիրել է իր թոռանն ու բացատրություն է պահանջում, որովհետև նա հրաժարվել է արարողակարգային թագավորական պարտականություններից։ Թագուհին ասում է՝ ո՞նց կարող ես հրաժարվել, բա քո ծագո՞ւմը, դու սովորական բրիտանացի չես, քո երակների մեջ հոսում է արքայական արյուն։ Ուրեմն պետք է տարանջատենք, եթե նա սովորական անձ է, ուսադիր չունի, պաշտոն չունի, ծագում չունի, ինչ ուզում անում է։
 
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ