Բարի խորհուրդ ԱԺ-ին և կառավարությանը. դիմում եմ ձեզ որպես բալային համակարգի մոլի կողմնակից. Կարեն Քոչարյան
22-01-2020 18:43:28 | Հայաստան | Հասարակություն
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարի խորհուրդ ԱԺ-ին և կառավարությանը:
Դիմում եմ ձեզ որպես բալային համակարգի մոլի կողմնակից:
Այն, որ ժամանակակից երթևեկության պայմաններում բալային համակարգ ներդնելը անհրաժեշտ էր, երևի թե ոչ ոք չի քննարկում: Բայց համակարգի կանոնակարգը հարցեր շատ է առաջացնում:
Նախ փարքինգի համար բալ հանելն, առնվազն, ազնիվ չէ: Եթե Երևան քաղաքի իշխանությունները չեն ապահովում բավարար քանակի փարքինգի տեղեր:
Հավատացեք, եթե հիմա չվերանայեք այդ կանոնակարգը, ապա արդեն հունիս ամսին ես երաշխավորում եմ, որ կառավարության շենքի առջև կանգնած կլինեն շատ ավելի շատ քանակի մարդիկ, քան վերջին օրերին հավաքված անասնապահներն էին:
Խոսքը գնում է այն վարորդների մասին, ում համար ղեկին նստելը աշխատանք է (ուղևորափոխադրող և բեռնափոխադրող մեքենաների վարորդները): Ու այդ ժամանակ, հայի հետին խելքի սկզբունքով, ստիպված եք լինելու ճնշման տակ հերթական «զադնին» դնել:
Կարծում եմ կարիք կա կրկին քննարկել և ուսումնասիրել այլ երկրների փորձը և կարգավորումներ մտցնել բալային համակարգի կանոնակարգում: