Հայաստանի ԿԸՀ-ն ԱԺ-ի պատգամավոր գրանցեց Վաչագան<br /> Խուրշուդյանին<br />


Հայաստանի ԿԸՀ-ն ԱԺ-ի պատգամավոր գրանցեց Վաչագան
Խուրշուդյանին

  • 08-06-2009 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային Ժողովի պատգամավոր գրանցեց ԲՀԿ-ի անդամ Վաչագան Խուրշուդյանին: Որոշման հիմքը Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նաեւ համատեղության կարգով Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար նշանակված Ավետ Ադոնցի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին ԱԺ-ի մայիսի 27-ի արձանագրությունն է եւ ցուցակում Վ.Խուրշուդյանին նախորդող թեկնածու Գագիկ Աթաջանյանի ինքնաբացարկի մասին դիմումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական