Վերսկսվել է Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումը


Վերսկսվել է Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումը

  • 30-01-2020 13:20:19   | Շվեյցարիա  |  Քաղաքական

Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
 
Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական