Լույս է տեսել Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս. Հույսը չկորցնելու նուրբ արվեստը» համաշխարհային բեսթսելլերը
11-02-2020 12:48:27 | Հայաստան | Նոր գրքեր
Newmag-ը ներկայացնում է 2020-ի նոր հիթը՝ համաշխարհային բեսթսելլեր, որը ապահովել է վաճառքի միլիոնավոր օրինակներ: Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:
Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ձեզ ժպտալ: Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը:
Մենսոնը 3 գլխում զետեղել է գրեթե բոլոր հոգեբանական հետազոտությունները: Սա գիրք կողմնացույց է՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար, կամ էլ գիրք ուղեցույց՝ ճիշտ ուղին, հույսը, նպատակներն ու կյանքի եռանդը կորցրած ձեր բարեկամների համար:
«Թքել ենք բոլորս» գիրքը թարգմանել են Արմքոմեդի երգիծական-քաղաքական հաղորդման հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը:
Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը
Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը:
Հարգելի գործընկերներ
Մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրել գրքի 3D լուսանկարները, տեսանյութեր ևաուդիովիզուալ ցանկացած օժանդակ նյութ։ Հոդվածի կամ ռեպորտաժի պատրաստելու ընթացքում ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել.
Newmag ընկերության մամուլի պատասխանատու Վիտալի Գրիգորյան